«ՀԲՃ»-ն հրապարակել է նախկին նախարարների ստորագրած փաստաթղթերը Ամուլսարի հետ կապված

Հրապարակող՝

Հետախուզվողը բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

«Հայկական բնապահպանական ճակատը» ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում հրապարակել է այն նախկին նախարարների անունները, ովքեր ստորագրել են Ամուլսարում հանքարդյունաբերություն սկսելու փաստաթղթերի տակ:

Գրառման մեջ ասված է.
«Տեսեք նախկին կոռուպցիոն համակարգի ինչ կարկառուն նախարարներ են ստորագրել Ամուլսարում հանքարդյունաբերություն սկսելու փաստաթղթերի տակ․ Վարդան Այվազյան (մոտ տաս հանքի լիցենզիաներ է ունեցել իր հարազատների անուններով), Արամ Հարությունյան (ներկայումս հետախուզման մեջ է հանքերի թույլտվությունների համար կաշառք ստանալու գործով), Արմեն Մովսիսյան, Երվանդ Զախարյան։
Այն ժամանակ Լիդիան Արմենիայի անունը Գեոթիմ էր։
Ցուցակն իրականում շատ ավելի երկար է․․․»



Ամենաթարմ