HBO-ն շարունակում է նոր սերիալներ թողարկել ռուսական թեմաներով: Դեռևս 2019-ին թողարկվել էր սերիալ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած պայթյունի մասին, իսկ արդեն այսօր հեռուստաալիքը թողարկել է իր նոր սերիալի առաջին թրեյլերը՝ այս անգամ Ռուսական կայսրության ամենաերկար կառավարող կայսրուհի Եկատերինա երկրորդի մասին:
«Մեծն Եկատերինա» սերիալի դեպքերը տեղի են ունենում 18-րդ դարում, երբ Ռուսական կայսրության տիրուհին Եկատերինա երկրորդն էր:
«Երբ երիտասարդ էի երազում էի ազատության մասին: Ես երազում էի շղթաները փշրելու մասին, բայց երբ ծերանում ես, ընտրություններդ աստիճանաբար սահմանափակվում են». այսպես է սկսում սպասված սերիալի թրեյլերը:
Սերիալում Եկատերինա երկրորդին մարմնավորում է օսկարակիր, 73-ամյա Հելեն Միրենը: Դերասանական կազմը համալրում են նաև Ջեյսոն Քլարքը, Ռորի Քինիրը, Ջինա ՄաքՔիին:
«Մեծն Եկատերինա»-ն կսկսի ցուցադրվել աշնանը: