fbpx
Ժամանց

Հրապարակվել է «Նոր պապը» հեռուստասերիալի եթերաշրջանի թիզերը

ԱՄՆ-ի HBO հեռուստաալիքն իր YouTube-ալիքում հրապարակել է ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Նոր պապը »հեռուստասերիալի նոր եթերաշրջանի թիզերը: Դրանում կա ամեն ինչ. թե՛ ատլետիկ Ջուդ Լոուն, թե՛ ծանրաբարո Ջոն Մալկովիչը եւ թե՛ սլոումո: Չկա մի բան՝ ակնարկ իրադարձությունների զարգացման վերաբերյալ։

Ըստ սերիալի սյուժեի՝ կաթոլիկ եկեղեցին ձեռք է բերել նոր քահանայապետի ի դեմս Հովհաննես Պողոս III-ի, որի դերը խաղացել է Ջոն Մալկովիչը: Թեեւ «Երիտասարդ պապի» վերջին սերիայից պարզ չէ՝ զոհվել է արդյոք նրա նախորդ Պիոս XXI-ը, որի դերը կատարել է Ջուդ Լոուն:

«Նոր պապը» սերիալի նկարահանման վրա Պաոլո Սորենտինոն սկսել է աշխատել է 2017 թվականին: Նկարահանումները տեղի են ունեցել Հռոմում, Վենետիկում եւ Վատիկանում: Ընդամենը սերիալը բաղկացած կլինի ութ էպիզոդից, ինչպես հայտնել են դրա ստեղծողները:

Հաճելի անակնկալ հանդիսականների համար. սերիալի նոր եթերաշրջանի առանձին էպիզոդներում կհայտնվեն Շերոն Սթոունը եւ Մերիլին Մենսոնը, հաղորդել է Life-ը:

https://www.youtube.com/watch?v=TAOD50blOKk

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ