fbpx
Ժամանց

5 մինի սերիալ HBO-ից հանգստյան օրերին դիտելու համար

HBO-ն հայտնի է իր գրավիչ, աղմկահարույց և բարձրորակ հեռուստածրագրերով, որոնք ամենատարբեր լսարանների համար են: Դրանցից են «Գահերի խաղը», «Չեռնոբիլ»-ը, որոնք տպավորում են ցանկացած դիտողի աշխարհի տարբեր ծայրերից։

Սակայն, բացի այս երկու հայտնի նախագծերից՝ HBO-ն ներկայացրել է մի շարք ոչ պակաս հեռուստանախագծեր, որոնք կներկայացնենք այս շարքում։

                                                              5 մինի սերիալ հանգստյան օրերին դիտելու համար

  1. Սուր գործիքներ (Sharp Objects), 2018

Կամիլա Պրիկեռը երազում է լրագրության ոլորտում փայլուն կարիերայի մասին: Եվ ահա հաջողությունը թակում է նրա դուռը։ Նա հնարավորություն է ստանում բարելավելու իր լրագրողական կարգավիճակը: Նա տեղափոխվում է իր հայրենի քաղաք` հոդվածներ գրելու աղջիկների սպանության մասին: 

Շուտով Կամիլան որոշում է անցկացնել սեփական հետաքննությունը և պարզել, թե ով է կատարել այդ հանցագործությունը: Սերիալը նկարահանված է Գիլիան Ֆլինի համանուն գրքի հիման վրա:

  1. Ցո՛ւյց տվեք ինձ հերոսին (Show Me a Hero), 2015

Երիտասարդ քաղաքապետը ստիպված է էլիտար թաղամասերի մերձակայքում բնակարաններ կառուցել աղքատ քաղաքացիների համար: Էլիտար թաղամասի բնակիչները սկսում են դիմակայել, գործադուլ հայտարարել և ընդվզել փողոցներում: 

Այս որոշումը վերջ տվեց քաղաքապետի քաղաքական կարիերային, և նույնիսկ նրանք, ում նա օգնել էր, հազիվ թե հետաքրքրվեին, թե ինչի միջով է նա անցել: Սերիալը նկարահանվել է իրական դեպքերի և Լիզա Բելկինի համանուն գրքի հիման վրա:

  1. Միլդրեդ Պիրս (Mildred Pierce), 2011

Սա պատմություն է ուժեղ կնոջ մասին, որը Մեծ դեպրեսիայի ծանր տարիներին երկու երեխաների հետ մենակ էր մնացել: Գլխավոր հերոսը՝ Միլդրեդ Պիրսը, փորձում է չհրաժարվել, մատուցողուհու աշխատանք է գտնում, թխում տորթեր և վաճառում դրանք: Բայց երեխաները, հատկապես ավագ դուստրը արհամարհում են մորը նման աշխատանք կատարելու համար:

Աղջնակը պարաններով կապում է Միլդրեդին, իսկ նա ընդհանրապես չի դիմադրում: Կարո՞ղ է գլխավոր հերոսը հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները, հաջողության հասնել, աշխատել և երեխաների հետ հարաբերությունները կարգավորել:

Դրամատիկական սերիալ`ծնողների և երեխաների հարաբերությունների, դավաճանության և կյանքի ուղու մասին:

  1. Ինչ գիտի Օլիվիան (Olive Kitteridge), 2014

Գլխավոր հերոսուհի Օլիվիան խիստ և կոպիտ կին է: Նա դպրոցում աշխատում է որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, քիթը չի խոթում ուրիշի գործերի մեջ և միշտ ասում է այն, ինչ մտածում է: Բայց երբեմն նրա կոշտությունը ազդում է իրեն մոտ գտնվող մարդկանց վրա․ փափուկ և ռոմանտիկ ամուսին և սիրելի որդի, որը, նրա կարծիքով, այնքան էլ խելացի չէ: 4 սերիայի ընթացքում դուք կտեսնեք, թե ինչպես է ընտանիքը փոխվում 20 տարվա ընթացքում և ինչ է պատահում նրանց հետ:

Սերիալի սկզբում թվում է, թե Օլիվիան ցինիկ է և անսիրտ, բայց յուրաքանչյուր սերիայի հետ դուք փոխում եք ձեր կարծիքը նրա մասին և սկսում եք ընտելանալ կերպարի հետ:

  1. Մի գիշեր  (The Night Of), 2016

Նյու Յորքում երթուղայինի երիտասարդ վարորդը հանդիպում է անծանոթի, և նրանք որոշում են միասին անցկացնել գիշերը: Առավոտյան արթնանալով՝ գլխավոր հերոսը իր բնակարանում հայտնաբերում է աղջկա դիակը: Ոստիկանության, փաստաբանների և նույնիսկ հարազատների համար նա մարդասպան է: Բայց կլինի՞ արդյոք մի մարդ, որը կհավատա նրա անմեղությանը, և հերոսը կփրկվի պատժից:

Հանցագործությունների դրամա, որը տղայի պարզ օրինակով ցույց է տալիս ժամանակակից կյանքի իրողությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ