fbpx
Խորհրդարան

ՀԴՄ-ների ձեռքբերման համար ներկայացվել է մոտ 11 հազար հայտ․ ՊԵԿ

Հայաստանում հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ձեռքբերման համար ներկայացվել է մոտ 11 հազար հայտ: Դրանց վաճառքը կսկսվի առաջիկա օրերին: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին 2019-ի 9 ամիսների պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ հայտերի մեծ մասը ներկայացվել է այն ձեռնարկատերերի կողմից, որոն

չունեն ՀԴՄ-ներ: «Այսինքն, որպես կանոն, դրանք նորաստեղծ ընկերություններ են: Մնացածի սարքերը հնացած են, և նրանք պարզապես ցանկանում են դրանք փոխարինել ավելի նորերով»,-հավելեց Անանյանը:

Պաշտոնյան նաև նշեց, որ կան ձեռնարկատերեր, որոնք այժմ աշխատում են առանց ՀԴՄ-ների, բայց հավաստիացրեց, որ ՊԵԿ-ը մոնիտորինգի միջոցով վերահսկում է այդ անձանց միջոցների հոսքը:

Միևնույն ժամանակ, ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահը խոստովանեց, որ բավարարել ՀԴՄ-ների շուկայական կարիքները կհաջողվի բավարարել ոչ թե փետրվարին, ինչպես այդ մասին հայտարարվել էր ավելի վաղ, այլ միայն՝ մարտի կեսերին:

«Ներկայումս Հայաստանում կա մոտ 67 հազար ՀԴՄ, որից 50 հազարը՝ նոր սերնդի ՀԴՄ-ներն են, 17 հազարը՝ ավելի վաղ սերնդի, և դրանք պետք է փոխարինվեն»,-եզրափակեց Դավիթ Անանյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ