Երկու օրվա ընթացքում The Last of Us («Մեզանից մեկը») խաղի հիման վրա նկարահանված սերիալի առաջին դրվագը դիտել է ավելի քան 10 միլիոն մարդ։ Այս մասին հաղորդվում է HBO Max հոսքային հարթակի Twitter-ի օգտահաշվում։
Նոր նախագիծը դարձավ HBO-ի երկրորդ ամենահայտնի պրեմիերան ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում: Նա իր տեղը զիջեց միայն «Գահերի խաղի» պրիքվելին՝ «Վիշապի տունը» շոուին։ Վարկանիշի երրորդ տեղում է Euphoria-ի երկրորդ սեզոնը։
Սերիալը գրել են Նիլ Դրաքմանը և Քրեյգ Մազինը, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Պեդրո Պասկալը և Բելլա Ռեմզին։ Պիլոտային դրվագում ներառված էին «Դիլդայի» ռեժիսոր Կանտեմիր Բալագովի կողմից նկարահանված տեսարաններ։ Օպերատորն ասել է, որ առաջին սերիայում օգտագործվել է իր նկարահանած կադրերի մոտավորապես 40 տոկոսը։