Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) պետականացման գործընթացը մտնում է նոր փուլ, որի մասին մանրամասներ է ներկայացրել Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ ընկերությունը 100%-ով կպետականացվի։
«Ես գիտեմ, որ օրենքով սահմանված կարգով, ժամկետների պահպանմամբ, կառավարությունը, ՏԿԵ նախարարությունը, մասնավորապես, ի դեմս կառավարության, պաշտոնական այդ առաջարկն արել է սեփականատերերին, բայց գործարք տեղի չի ունեցել։ Ինչը նշանակում է, որ փետրվարի 21-ից հետո արդեն Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը, որպես հանրային գերակա շահ, պետք է ճանաչի տվյալ մեր ընկերության 100% բաժնետոմսերը և, փոխհատուցման վճարումից հետո, պետականացվի 100%-ով։ Գործընթացը թևակոխել է այդ փուլ»,- նշել է Պետրոսյանը։

