fbpx
Իրավական

Հեծանիվի գողության փորձ Մաշտոցի պողոտայում

Հունիսի 25-ին, ժամը 05.17-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում մի քաղաքացի վիճաբանում է հավաքարարի հետ և փորձում վերցնել նշված վայրում դրված հեծանիվը:

Մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ժամը 05.30-ին Մ.Խորենացու փողոցից, գողության փորձի կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա երիտասարդի, որը բացատրություն է տվել, որ փորձել է գողանալ «Միմի» հեծանիվ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ