Հեմիլթոնը ամենատաղանդավորը չէ արքայական մրցարշավներում. Վերստապեն

Հրապարակող՝

Հեմիլթոնը ամենատաղանդավորը չէ արքայական մրցարշավներում. Վերստապեն

Ամենադիտվածներ

«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Վերստապենը չի կարծում, որ Լյուիս Հեմիլթոնը, ով «Մերսեդեսի» ներկայացուցիչն է, ընդհանուր հաշվարկում ներկա պահին առաջատար լինելով, ամենատաղանդավորն է «արքայական մրցարշավներում»։ 

«Ես կենտրոնացած չեմ միայն Հեմիլթոնի վրա։ Կան նաև այլ մրցարշավորդներ, ովքեր կարող էին այնպիսի ցուցանիշներ գրանցել, ինչպես Լյուիսը։ Ներկա պահին Ֆորմուլա-1-ում կան երեք-չորս մրցարշավորդներ, ովքեր չեն զիջում Հեմիլթոնին։ Արդյունքները կապված են մեքենաներից»,- Ֆերստապենի խոսքերն է մեջբերում F1i.com-ը։

Ընթացիկ մրցաշրջանում միայն Վերստապենին է հաջողվել գերազանցել «Մերսեդեսին»։ Մաքսը հաղթող է ճանաչվել Ավստրալիայի և Գերմանիայի Գրան-Պրիներում, մինչդեռ մյուս բոլոր մրցարշավները հաղթել են «Մերսեդեսի» ներկայացուցիչները ի դեմս Հեմիլթոնի և Վալտերի Բոտտասի։ 

Վերջին Գրան-Պրին կայացել է Հունգարիայում, որի ընթացքում Լյուիս Հեմիլթոնը վերջնակետից մի քանի շրջան առաջ կարողացավ առաջ անցնել Վերստապենից։

Ամենաթարմ