«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է «Էվերթոնից» կրած պարտությունը(4:0).
«Հենց մեկնարկից ինչ-որ բան սխալ գնաց: Պարզապես ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից: «Էվերթոնը» գերազանցեց մեզ բոլոր առումներով: Կան բաներ, որոնք պետք է զարգացնենք, որպեսզի հաջողության հասնենք:
Միայն տաղանդի շնորհիվ չես կարող լավ արդյունք գրանցել: Պարզապես չխաղացինք:
Ներողություն ենք խնդրում նրանցից, ովքեր կապ ունեն ակումբի հետ: Հիանալի հնարավորություն ունենք շտկելու իրավիճակը հաջորդ տուրում՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն: