Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն խաղի վերջնամասում ու ավարտից հետո մի քանի ֆուտբոլասերներ ներխուժեցին խաղադաշտ, հայտնում է Armtimes-ը։
Հանդիպման ընթացքում մտած երկրպագուներին անվտանգության աշխատակիցները հեռացրին։ Սուլիչից հետո նրանցից մեկը հաջողացրեց լուսանկարվել ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Մխիթարյանն ինքը մոտեցավ երկրպագուին։
Հիշեցնենք, որ Երեկ Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին։