Մխիթարյանը մարզումները խոտածածկի վրա վերսկսել է երեկվանից: Նա նաև լուսանկարներ է հրապարակել մարզումներից: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ դեկտեմբերին կայացած խաղում:
Չնայած մարզումներին՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Արսենալ»-ի առաջիկա հանդիպումը: Այս մասին հայտարարել է «Արսենալի» մարզիչ Ունայի Էմերին:
«Արսենալ»-ն այսօր՝ հունվարի 25-ին, Անգլիայի գավաթի շրջանակներում կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: