Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել, կապված վերջին օրեին և այսօր՝ մայիսի 10-ին Ընկերությանը պատկանող և Տավուշի մարզում գործող ՓՀԷԿ-ի գործունեության դեմ անհիմն բողոքներ և ակցիաներ կազմակերպած «Հեքիաթ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ ակնհայտ կեղծ տեղեկությունների վերաբերյալ: Ընկերությունը հաղորդագրության մեջ ներառել է նաև ՓՀԷԿ-ին առնչվող որոշ փաստաթղթեր՝ ամբողջական տեղեկատվություն խնդրի վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք Կոկ Սիստեմ ՍՊԸ-ի հայտարարությունը.
«Արդեն տևական ժամանակ է, որ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գտնվող Հեքիաթ համալիրի սեփականատեր Սամվել Մատինյանի կողմից ակնհայտ դիտավորությամբ սուտ տեղեկատվություն է տարածվում ԿՈԿ Սիստեմ ՍՊԸ-ին պատկանող և Տավուշի մարզում գործող ԿՈԿ ՓՀԷԿ-ի գործունեության մասին:
Նշյալ անձը սույն թվականի մայիսի 7-ին և նաև այսօր՝ մայիսի 10-ին տարբեր լրատվամիջոցներով փորձում է տարածել ակնհայտ սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որոնք իրենց մեջ պարունակում են զրպարտության, ինչպես նաև անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման հատկանիշներ: Մասնավորապես Մատինյանը, այն բանից հետո երբ Աղստև գետը հորդառատ անձրևների պատճառով վարարել է, և անգամ Դիլիջանի վարչական շրջանում ողողել է ճանապարհը, քշել տարել մերձակայքում կայանված ավտոմեքենան, ինչի մասին կա նաև ԱԻՆ հաղորդագրությունը, փորձ է անում բնական աղետը կապել ՓՀԷԿ-ի գործունեության հետ՝ ստեղծելով անընդունելի լարվածություն և ներկայացնելով ակնհայտ սուտ տեղեկատվություն փորձում է ապակողմնորոշելով եղելությանն ու իրականությանն անծանոթ մարդկանց:
Եվս մեկ ավելորդ անգամ հարկ ենք համարում շեշտել, որ Մատինյանի բողոքները և լրատվամիջոցների ուշադրությունն իր կողմը հրավիրելու քայլերը միտումնավոր իրականացվել է ճիշտ այն ժամանակ, երբ երկարատև և հորդառատ տեղումներից հետո Աղստև գետը վարարել է, տեղի է ունեցել ջրի մակարդակի բնական բարձրացում, ինչի հետ որևէ առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ Կոկ Սիստեմ ՍՊԸ-ին պատկանող ՓՀԷԿ-ը: Իսկ վերջինիս կողմից արվող պնդումները, թե ջրի բարձրացումն իրակացվել է ՓՀԷԿ-ի կողմից, միանգամայն սուտ պնդումներ են և ՓՀԷԿ-ում տեղադրված համապատասխան սարքերը հնարավորություն են տալիս ապացուցելու, որ անգամ 1սմ նիշի բարձրացում տեղի չի ունեցել ՀԷԿ-ի գործունեության պատճառով: «Գործարարի» կողմից ներկայացվող այն տվյալները, թե ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի նիշի բարձրությունը չի համապատասխանում նախագծով և թույտվությամբ նախատեսված չափերին չի համապատասխանում րականությանը, ակնհայտ կեղծ տեղեկատվություն է նաև այն, որ ՓՀԷԿ-ը թույլատրելիից ավել էլեկտրաէներգիա է ստանում, բացի այդ վերջինիս կողմից արվել են Ընկերության գործարար համբավն արատավորող մի շարք հայտարարություններ, ուստի հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ փաստական հիմքերը,
1. Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր հաայնքի 13 փողոց 2 հասցեում(նշված հասցեում գտնվում է Կոկ ՓՀԷԿ-ի շենքը) գտնվող անշարժ գույքը կառուցապատման իրավունքով՝ իր պարտավորությունների հետ միասին գնել է ԴԱՎՍԵՐ ՍՊԸ-ից դեռևս 2015թ. օգոստոսի 5-ին: Կառուցապատման իրավունքով անշարժ գույքն իրենից ներկայացնում է 0.04 հա հողամսից/ջրային, հողամասի կառուցապատման իրավունք/: Տեղեկացնենք նաև, որ նշված անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը կատարվել է 25.02.2014թ.-ին, իսկ կառուցապատման իրավունքը գրանցվել է 07.06.2013թ.:
2. Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում (նշված տարածքի վրա կառուցված է Կոկ ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցը/պատվար/) գտնվող անշարժ գույքը կառուցապատման իրավունքով՝ իր պարտավորությունների հետ միասին գնել է ԴԱՎՍԵՐ ՍՊԸ-ից 2015թ. օգոստոսի 5-ին: Կառուցապատման իրավունքով անշարժ գույքն իրենից ներկայացնում է 0.042 հա հողամասից/ջրային, հողամասի կառուցապատման իրավունք/: Նշված անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը կատարվել է 13.06.2013թ.-ին:
3. Դեռևս 25.04.2013 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմտեն ՀՀ Տավուշի մարզպետի գրությանն ի պատասխան տեղեկացրել է, որ Լուսաձոր համայնքի վարչական սահմաններում փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով ջրային հողերից հողհատկացում կատարելու վերաբերյալ առարկություններ չունի:
4. Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ջրօգտագործման թույլտվություն ստացել է 28.12.2015թ-ին, այնուհետև’ համապատասխան կարգով’ 05.09.2017թ ձեռք է բերել ջրօգտագործման թույլտվություն ՀԷԿ-ի շահագործման համար, որից անգամ մեկ քայլ շեղում չի իրականացրել շահագործման օրվանից առ այսօր:
5. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ստացված 16.03.2016թ, լիցենզիայի համաձայն Ընկերությունն ունի 973 կՎտ հաշվարկային հզորություն, սակայն դեռևս երկու տարի առաջ ընդառաջելով վերոնշյալ համալիրի սեփականատիրոջ խնդրանքներին կատարվել է լիցենզիայով հատկացված հզորության 25 տոկոսի իջեցում, ինչի արդյունքում Ընկերությունը կրել է տնտեսական էական վնասներ: Անգամ քաջատեղյակ լինելով այս հանգամանքին համալիրի սեփականատերը շարունակում է ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածել այն մասին, թե իբր ՓՀԷԿ-ը նախատեսվածից շատ էլեկտրաէներգիա է արտադրում:
6. Ինչ վերաբերում է Մատինյանի կողմից արվող պնդումներին, թե ՓՀԷԿ-ի շինարարությունը իրականացվել է «ճարտարապետանախագծային կոպիտ խախտումներով» հարկ ենք համարում նշել, որ Կոկ Սիստեմ Ընկերությունը 05.04.2016թ. ստացել է շինթույտվություն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում գտնվող 420 քմ հողատաևածքի վրա գլխամասային հանգույց կառուցելու համար: 2017թ-ին արդեն հաստատվել է ավարտական ակտը, համաձայն որի ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում ավարտվել է ԿՈԿ ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի շինարարությունը և պատրաստ է շահագործման և համապատասխանում է 05.04.2016թ. շինթույտվության: Վերոնշյալ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումն էլ իրականացվել է օրենքի տառին համապատասխան, և ցավում ենք, որ ներկայացվող չհիմնավորված պնդումներով նաև անուղղակի կերպով մեղադրանք է ներկայացվում ՀՀ պետական այն մարմիններին, որոնք տվել են շինթույլտվություն և հետագայում նաև գրանցել անշարժ գույքը:
7. 2019թ. թվականի ապրիլ ամսին Հեքիաթ համալիրի սեփականատիրոջ պահանջով Տավուշի մարզպետարանը հանձնարարել է Լուսաձոր համայնքին իրականացնել համապատասխան փորձաքննություն- չափագրում Կոկ Սիստեմ ՍՊԸ-ի նախագծի, շինթույտվության և կադաստրային գրանցման օրինականությանը համապատասխանության վերաբերյալ: Անկախ փորձագետի կողմից իրականացված փորձաքննության արդյունքում ևս մի ավելորդ անգամ հաստատվել է, որ Կոկ Սիստեմ ընկերությանը պատկամող ՀԷԿ-ի ջրամբար(տղմազտարանը) ամբողջովին համապատասխանում է չափագրումներին, ճարտարապետանախագծային որևէ շեղում չի հայտնաբերվել, ինչի վերաբերյալ համապատասխան գրությունը ներկայացվել է ՀՀ Տավուշի մարզպետին: 8. Նկատենք, որ ի տարբերություն Կոկ Սիստեմ Ընկերության, որն իր ողջ գործունեությունն իրականացրել և իրականացնում է օրենքի տառին համապատասխան, Հեքիաթ համալիրի սեփականատերը կատարել է ինքնակամ կառուցապատում` առանց համապատասխան շինթույլտվության և փորձաքննության, որի համար էլ տուգանվել է համապատասխան պետական կառույցների կողմից: Ավելին՝ նշյալ կառուցը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին, հաշվի առնված չէ այն պարզ հանգամանքը, որ Աղստև գետը բնական վարարումների ժամանակ ըստ Հիդրոմետ ծառայության տվյալների ունենում է մակարդակի առնվազն 2 և ավելի մետր բարձրացում, ինչը պարտավոր է հաշվի առնել գետափնյա ցանկացած կառույց: Իսկ տվյալ ինքնակամ կառույցի դեպքում անզեն աչքով էլ տեսանելի է, որ վերջինիս բարձրությունը գետի մակարդակից և բնական հոսքից 1 մետրից էլ ցածր է:
Կոկ Սիստեմ Ընկերությունը պատրաստակամ է վերը նշված տեղեկատվության վերաբերյալ ներկայացնել բոլոր փաստական հիմքերը, այն դեպքում, երբ իքնակամ կառույցի սեփականատերն իրեն թույլ է տալիս չփաստագրված և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ տարածել, որոնք ակնհայտորեն արատավորում են Ընկերության գործարար համբավը: Բացի այդ նմանատիպ շանտաժային մեթոդներով, տարբեր միջնորդություններով տվյալ անձի կողմից ՓՀԷԿ-ի սեփականատերերին առաջարկվել է տարածքը վաճառել շուկայականից տասնապատիկ բարձր գնով:
Ցավում ենք, որ անգամ այն բանից հետո, երբ սեփական տնտեսական կորուստների հաշվին ԿՈԿ Սիստեմ ՍՊ Ընկերությունը գնացել է որոշակի զիջումների, որից հետո ձեռք է բերվել նաև փոխադարձ համաձայնություն, Հեքիաթ համալիրի սեփականատերը շարունակում է անհիմն բողոքը, որում մենք տեսնում ենք ակնհայտ դիտավորություն և խոչընդտում Ընկերության տնտեսական բնականոն գործունեությանը: Եվս մեկ անգամ փաստում ենք, որ Սամվել Մատինյանի կողմից լրատվամիջոցներով տարածվող և վերջինիս կողմից նկարագրվող իրավիճակն ակնհայտ սուտ է և ոչ մի աղերս չունի իրականության հետ:
Հարկ ենք համարում նաև շեշտել, որ վերոնշյալ խնդրի հետ կապված այժմ ընթանում է դատական պրոցես, և ակնհայտ է, որ ինքնակամ կառուցապատում իրականացրած Հեքիաթ համալիրի սեփականատերը նման գործելակերպով, շանտաժի տարբեր գործիքների կիրառությամբ նաև փորձում է ճնշում գործադրել դատական պրոցեսի վրա, խոչընդոտել արդար և օրինական քննությանը:
ԿՈԿ ՍԻՍՏԵՄ ՍՊԸ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
10.05.2020թ.
**Սույն հաղորդագրությանը կցված են նաև ՀՀ Տավուշի մարզպետի հանձնարարությամբ իրականացված Կոկ Սիստեմ ՍՊԸ-ի նախագծի, շինթույտվության և կադաստրային գրանցման օրինականությանը համապատասխանության վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը, Կոկ Սիստեմ ՍՊԸ ջրօգտագործման թույլտվությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիան»։
Տեղեկացնենք նաև, որ այսօր «Հեքիաթ» ռեստորանային համալիրի տնօրենը որոշ քաղաքացիների հետ փակել էին Իջևան տանող ավտոճանապարհը, որպես բողոքի նշան։ Ավտոճանապարը կարճ ժամանակով փակված է եղել։ Այս առնչությամբ Տավուշի մարզպետարանը տեղի ունեցածի մասով հաղորդագրություն է տարածել, նշելով որ միջպետական ճանապարհի երթևեկությունը խաթարվել է առավելագույնը 5 րոպեով (ոչ թե 1 ժամով), մեղավորները կենթարկվեն պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Աղստևի վարարումների առնչությամբ էլ մարզպետարանը պարզաբանել էր, որ Աղստեւ գետի վարարումն աննախադեպ է 1998 թ.-ից սկսած, և նմանատիպ իրավիճակներ առկա են նաև այլ վայրերում։ Մարզպետարանի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ։