Փարիզի Գրևինի թանգարանից հեռացվել է Պուտինի մոմե արձանը

Հրապարակող՝

Փարիզի Գրևինի թանգարանից հեռացվել է Պուտինի մոմե արձանը

Ամենադիտվածներ

Փարիզի Գրևինի թանգարանից հեռացվել է Ռուսաստան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոմե արձանը։ Արձանը հեռացվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։

Թանգարանը քննարկում է Պուտինի արձանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի արձանով փոխարինելու հարցը:

«Թանգարանի պատմության մեջ առաջին անգամ մենք արձան ենք հանում ներկայումս տեղի ունեցող պատմական իրադարձությունների պատճառով»,- ասել է թանգարանի տնօրեն Իվ Դելոմոն France Bleu ռադիոկայանին:
Նա նշել է, որ հանգստյան օրերին արձանը ենթարկվել է այցելուների հարձակումներին և վնասվել։

Ամենաթարմ