«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կներկայացնի այնպիսի թիմ, որը կարող է նաև իշխանություններին զսպաշապիկ լինել, որպեսզի իշխանությունը, այսպես ասած, հեղափոխական սկզբունքներից չշեղվի: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք գտնում ենք, որ այդ դերակատարը կարող ենք դառնալ մենք՝ առանց որևէ այլ քաղաքական ուժի որևիցե բացասական բան ասելու: Մեր դերակատարությունը հենց այդտեղ ենք տեսնում»,- ասել է Քոքոբելյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ իրենք կարող են դառնալ իրական ընդդիմադիր ուժ:
Աղբյուր՝ Shantnews
