Առաջին ալիքով հեռարձակված քարտեզի ու Արցախում կառուցվող նոր բնակավայրի մասին

Հրապարակող՝

ստյոպա

Ամենադիտվածներ

«2 օր առաջ մեկնարկեցինք մեր ամենադրական ու նպատակային ծրագրերից մեկը. նոր բնակավայրի կառուցում Արցախում, որը նաև հեռուստատեսային հաղորդում կլինի, իսկ առաջին տունը կկառուցի Առաջին ալիքը. «100 տուն Արցախում» ծրագրի նախաձեռնողներով անչափ ոգորված էինք մեկնարկով», – Facebook-ի իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Նա նշել է, որ, սակայն նվազագույն ուշադրություն են ստացել մամուլում և սոցցանցերում:

«Իսկ երբ երեկ հեռարձակվեց մի ռեպորտաժ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հայաստանն ընտրում է» խորագրով նախընտրական բանավեճերի մասին, մի մեծ աղմուկ բարձրացավ, թե ինչու է պատկերված քարտեզն առանց Արցախի», – գրել է Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ պատասխանը շատ ակնհայտ է և մակերեսին․ որովհետև խոսքը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրությունների մասին է, և քարտեզը ներառում է ՀՀ ընտրատարածքները:

Գրառման վերջում նա հույս է հայտնել, որ մարդիկ կմիանան Արցախում նոր բնակավայր կառուցելու նախաձեռնությանը։

Ամենաթարմ