Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը

Հրապարակող՝

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը

Ամենադիտվածներ

Երևանում վայրէջք է կատարել Օմանից տարհանում իրականացնող առաջին  չվերթը, որը կազմակերպվել է Fly One Armenia ավիաընկերության կողմից։ Այս չվերթը իրականացվել է Մասկատից, որտեղ ռազմական գործողությունների պատճառով մնացել էին քաղաքացիներ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ուղևորների պաշտոնական թիվ դեռևս չի հրապարակել։ Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ 2026 թվականի մարտի 3-ին կիրականացվի Մասկատ-Երևան հատուկ չվերթ։ Տոմսերի գները սկսվում էին 1049 եվրոյից։ Իսկ ՀՀ ԱԳՆ-ն կոչ էր արել Օմանից կամավոր վերադառնալ ցանկացող քաղաքացիներին լրացնել համապատասխան դիմում։ Դեսպանությունը նաև պատրաստակամություն էր հայտնել օգնել քաղաքացիներին ԱՄԷ-ից Օման տեղափոխելու հարցում, առաջնահերթություն տալով կանանց, երեխաներին և տարեցներին։

Ամենաթարմ