fbpx
Խորհրդարան

Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության փաթեթը 65 ձայնով մերժվեց

Այսօր մարտի 31-ին Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ քննարկվում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը, որի միջոցով վերահսկողություն էր սահմանվելու հեռախոսային խոսակցությունների նկատմամբ:

Սակայն փաթեթը մերժվեց 65 ձայներով:

Մակունցը քվեարկությունից հետո հայտարարեց, որ ընդդիմությունն իր կրավորական կեցվածքով արեց ամեն ինչ, որպեսզի բուժհամակարգի գործունեությունը պարալիզացվի:

Հիշեցնենք, որ այս փոփոխություններով առաջարկվում էր կապի օպերատորների հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալները` հաճախորդի տեղորոշումը պարզելը, հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները փոխանցել Կառավարության լիազոր մարմնին: Սահմանափակումները գործելու են միայն համաճարակի հետևանքով արտակարգ դրության ժամանակ: Արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում հավաքագրված տվյալները ոչնչացվելու են:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ