Փաթեթ
Ուկրաինային նախատեսված ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը կլինի ամենամեծը. AP
Ուկրաինային նախատեսված ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի արժեքը կկազմի մոտ 3 միլիարդ դոլար և կլինի ամենամեծը։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Նշվում է, որ բացի Bradley հետևակի մարտական մեքենաներից, նոր օգնության փաթեթը կներառի Humvee ռազմական մեքենաներ, MRAP բազմաֆունկցիոնալ մեքենաներ և «մեծ քանակությամբ» հրթիռներ ու այլ զինամթերք։ Սպիտակ տունը…
ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը
ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը՝ համաձայնեցնելով հակառուսական պատժամիջոցների իններորդ փաթեթը։ Այս մասին ասված է միության անդամ երկրների գագաթնաժողովի ավարտի ամփոփիչ հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը։ Եվրամիությունը դեկտեմբերի 15-ին համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը, իսկ գրավոր ընթացակարգը կավարտվի ուրբաթ՝ դեկտեմբերի 16-ի կեսօրին։ Նոր փաթեթով ԵՄ-ն որոշել է ընդլայնել Ռուսաստան…
Շվեդիայում հայտարարել են, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը նախորդից 50 տոկոսով ավելին կլինի
Ռազմական օգնության հերթական փաթեթը, որը Շվեդիան տրամադրում է Ուկրաինային, 50 տոկոսով ավելին կլինի և կներառի հակաօդային պաշտպանության միջոցներ։ Այս մասին կիրակի հայտարարել է այդ երկրի՝ այցով Ուկրաինայում գտնվող պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը Օդեսայում տված մամուլի ասուլիսում։ «Մի քանի շաբաթ առաջ կառավարությունն ընդունել է Ուկրաինային աջակցության իններորդ փաթեթը, այն արդեն 50 տոկոսով ավելին է, եթե համեմատենք…
Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը
Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը, որի համաձայն՝ սև ցուցակում կներառվի ևս 200 մարդ և ձեռնարկություն, երեք բանկ, չորս հեռուստաալիք, ռազմարդյունաբերական ընկերություններ: Կսահմանափակվի անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներկրումը և արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև ծովային ճանապարհով ռուսական նավթի մատակարարումը եվրոպական երկրներ: Պատժամիջոցները հաջորդ շաբաթ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա…
Պուտինը ստորագրել է դասալքության համար ազատազրկում սահմանող օրենսդրական փաթեթը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանցանք գործելը համարվում է պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք։ Փաստաթղթում նշվում է նաև, որ պետական դավաճանության նշանների բացակայության դեպքում կամավոր գերի հանձնվելը կպատժվի առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Զորահավքի կամ ռազմական դրության պայմաններում դասալիքները կպատժվեն մինչև 15…
Այսօրվանից ուժի մեջ է մտնում Եվրամիության պատժամիջոցների յոթերորդ փաթեթը Ռուսաստանի դեմ
Եվրամիությունը վերջնական որոշում է կայացրել Ուկրաինային 500 միլիոն եվրոյի չափով ռազմական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ 2022 թ. մարտից Կիևին ռազմական օգնության շրջանակում ԵՄ-ն արդեն հատկացրել է 2,5 միլիարդ եվրո։ ԵՄ-ից հայտնում են, որ հուլիսի 21-ից ուժի մեջ կմտնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը։ Կառույցում…
ԵՄ-ն իր պատմության ամենախիստ պատժամիջոցների փաթեթը կկիրառի ՌԴ-ի դեմ. Բորել
Եվրոպական Միությունը Ռուսաստանի դեմ կիրառելու է պատժամիջոցներ, որոնք լինելու են ԵՄ-ի պատմության ամենախիստ պատժամիջոցների փաթեթը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նա նշել է, որ այսօր կայանալու է արտակարգ գագաթնաժողով ու դրա ընթացքում նրանք կստանան՝ ամենախիստ պատժամիջոցների փաթեթը կիրառելու քաղաքական մանդատ։ Հավելենք, որ նման որոշումը կապված է՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած ռազմական…
«Կոշ» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է թմրամիջոցներով փաթեթ
Մարտի 28-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեղանքի զննության արդյունքում ներքին արգելագոտու տարածքում հայտնաբերել են ներնետված պոլիէթիլենային տարա և կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։ Վերոնշյալ տարայում առկա է եղել բջջային հեռախոս, իսկ փաթեթում՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 13 գրամ…
ԱԺ-ն ընդունեց դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Դրանով առաջարկվում է ստեղծել ենթամասնագիտացված դատարաններ, որոնք իրավասու կլինեն քննել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը։ Սրանով նախատեսվում է նաև լուծել դատարանների գերբեռնվածության խնդիրը։ Նշենք, որ նախագծով կարգավորվելու է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով…
Կառավարությունը փաթեթ է պատրաստում, որ կարողանա ըստ արժանվույն ընդունել լիբանանահայերին
Այսօր` օգոստոսի-ին, մամուլի ասուլիսի ժամանակ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստում է մի փաթեթ, որ կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին: «Մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն ընդունել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, ապրել այստեղ, դառնալ հասարակության լիիրավ անդամներ, քաղաքացիներ, հարկ վճարողներ, զինվորներ, և փորձենք միասին կերտել մեր…
Նախագահ Սարգսյանը ստորագրել է դատական օրենսգրքի և 13 հարակից օրենքների փաթեթը
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրվել՝ կապված Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և 13 հարակից օրենքների հետ։ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. մարտի…
Ներկայացվել է քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Նշվել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը:…
Այն աշխատողներն, ովքեր գրանցված չեն, չեն մնա առանց աջակցության
Այսօր ԱԺ նիստի ընթացքում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին կառավարության որոշումը։ Պարտեը նշել է, որ Հայաստանում արդեն 11 444 մարդ ստացել է սոցիալական աջակցություն։ Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ այն աշխատողներն, ովքեր գրանցված չեն, չեն մնալու առանց աջակցության։ «Սոցիալական աջակցության 9 փաթեթի համաձայն, ընտանիքները, որտեղ կան մինչև 18 տարեկան…
Արտակարգ դրության պայմաններում ԱՀ ՊՆ զորամասեր արգելվում են տեսակցություններն ու ծանրոցներ ստանալը
Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հայտարարվել է արտակարգ դրություն։ Այն կտևի մինչև մայիսի 12-ը, հայտարարված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ սահմանափակումներ են մտցվել քրեակատարողական հիմնարկում, ձերբակալվածներին պահելու վայրերում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, հոգեբուժական կազմակերպություններում։ Պայմանավորված արտակարգ դրությամբ սահմանափակումներ են մտցվել նաև Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում։ Ըստ նախագահի հրամանագրի…














