Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ու ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը հեռախոսազրույց են ունեցել

Հրապարակող՝

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ու ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը հեռախոսազրույց են ունեցել

Ամենադիտվածներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը և Տատյանա Մոսկալկովան քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները։

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության լայն օրակարգն ու ուղիները։ Ինչպես նաև երկուստեք վերահաստատվել է հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը։

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը առաջարկել է հանդիպել Ռուսաստանում և այցելել Մարդու իրավունքների տուն. Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է հրավերը։

Ամենաթարմ