Ինչպես հայտնում է Ջոն Հոփքինսի բժշկական դպրոցի պրոֆեսոր Վսեվոլոդ Պոլոցկին՝ սոցիալական ցանցերը ստուգելու ժամանակ գաջեթներով քնելու մարդկանց սովորությունը բացասաբար է ազդում քնի որակի վրա:
Դա կարող է առաջացնել կենսաբանական ժամացույցի աշխատանքի խափանումներ, քնատություն, ինչպես նաև բացասաբար ազդել քնի փուլերի վրա:
«Չափահաս մարդը պետք է քնի օրական առնվազն յոթ ժամ և, դրա հետ մեկտեղ համակարգիչներ, iPhone կամ iPad և էլեկտրոնային այլ սարքեր չօգտագործի անկողնում: Լավագույն տարբերակը կլիներ այն, որ այդ կանոնը պահպանվեր քնելուց արդեն երկու ժամ առաջ»,-գրում է ՌԻԱ Նովոստին:
Պոլոցկին վստահ է, որ մարդու ու նրա երեխայի առողջ հանգիստն ապահովելու համար անհրաժեշտ է քնելուց առաջ հրաժարվել էլեկտրոնիկայից և ուտելուց: