Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 29 տարեկան: ՀՀ պաշտպանության նախարարությունը միացել է հերոսի ծննդյան օրվա առթիվ հնչող շնորհավորական խոսքերին:
ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում Արմենակ Ուրֆանյանը ստացել է կապիտանի կոչում, երկու անգամ ճանաչվել է հրաձգային վաշտի լավագույն հրամանատար:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում ծավալված մարտական գործողությունների ժամանակ կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին հերոսաբար պայքարել է հակառակորդի անհավասար ուժերի դեմ՝ ոգևորելով զինվորներին, կյանքի գնով պաշտպանելով դիրքը: Ոչնչացրել է թշնամու մեկ ինժեներա-հետախուզական զրահատեխնիկա և բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է տանկի արկակոծումից:
Գրում է shantnews.am-ը։