Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանից․ հերքել է ՀՀ ՊՆ-ն

Հրապարակող՝

Գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն․ ՊՆ

Ամենադիտվածներ

Ադրբեջանի ՊՆ-ն նորից ապատեղեկատվություն է տարածել, որին անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է ՀՀ ՊՆ կայքում։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», – ասված է ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Ամենաթարմ