fbpx
Զինված Ուժեր

Ուկրաինայում NLOW-ն հրաշքներ է գործում․ ինչո՞ւ մենք չունենք դրանից. Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում խոսել է NLOW համակարգի մասին։

«Ուկրաինայում NLOW համակարգը հրաշքներ է գործում։ Հարց է առաջանում․ ինչո՞ւ մենք չունենք դրանից և արդյո՞ք կարող ենք ինքներս արտադրել համարժեք համակարգ։

NLOW համակարգը բաղկացած է 2 հիմնական լուծումներից։

1. Նշանառության խելացի համակարգից

2. Խելացի հրթիռից

Նշանառութան համակարգը իր հերթին բաղկացած է օպտիկական և ծրագրային բաղադրիչներից։ Իսկ հայկական IT ընկերությունների պոտենցիալը ամբողջովին թույլ է տալիս, որպեսզի մենք ստեղծենք այդ համակարգը։ Իմ գնահատականներով համարժեք լուծում մշակելու համար կպահանջվի մոտ մեկ տարի։

Հրթիռի հարցը մի փոքր ավելի բարդ է, բայց այնպես չէ, որ մեր համար անհնարինների դաշտից է։

Նույնիսկ եթե սկզբի համար ունենանք միայն խելացի նշանառության համակարգ, ապա այն կարելի կլինի կիրառել РПГ-7-ի վրա, որը մի քանի անգամ կբարձրացնի նրա հնարավորությունները։ Ես սա նկատի ունեի, երբ ասում էի պետք է ստեղծել նշանառության համակարգեր և կիրառել այն հին զինատեսակների վրա։

Խելացի նշանառության համակարգով КПВТ-ն ու ЗСУ-ն կդառնան բարձր արդյունավետությամբ ԱԹՍ-ներ խոցող համակարգեր։ Եվ շատ կարևոր հանգամանք՝ այս լուծումները արդյունավետ լինելու հետ մեկտեղ կլինեն նաև շատ էժան։ NLOW-ի մեկ հրթիռի գինը $27.000 է։

Փոխանակ մեր ռազմարդյունաբերությունը կենտրոնանա նմանատիպ լուծումներ ստեղծելու վրա, քոփի են անում նույն РПГ-7 -ի ու 100 տարվա ականանետերի տռուբեքը ու պաթոսով ներկայացնում որպես մեծ հաջողություն։

Նորից գալիս ենք այն մտքին, որ գործի հաջողության առաջնային և անհրաժեշտ պայման է հանդիսանում խնդիր ձևակերպելը։ Երբ ռազմարդյունաբերության կոմիտեն ձևակերպում է տռուբա քոփի անելու խնդիր, ստանում է տռուբա։ Երբ կսկսի ձևակերպել խելացի նշանառության համակարգ ստեղծելու խնդիր, կունենա մարտի դաշտում հարց լուծող զինատեսակներ», – գրել է Մարտիրոսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ