ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել և հրավիրել քաղաքացիների ուշադրությունը․
«Հերթական անգամ խնդրում ենք մեր հայրենակիցներին առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությամբ։
Ի պատասխան այս օրերին հնչող բազմաթիվ հարցադրումների՝ կրկին նշենք, որ հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ։
Դեսպանությունը համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնի լրացուցիչ»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/armembrus/posts/1113118592406610

