5-րդ զորամիավորման N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխում ընդգրկված անձնակազմի սպառազինությունը, հանդերձանքը և պատրաստվածության աստիճանը։
Ըստ աղբյուրի՝ զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, տրվել են ծառայության կազմակերպման ցուցումներ, ստուգվել է դիրքերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը: