Ռուսաստանի ամենաարդյունավետ մարտական FPV դրոններից մեկը (2025)

Հրապարակող՝

Ռուսաստանի ամենաարդյունավետ մարտական FPV դրոններից մեկը (2025)

Ամենադիտվածներ

FPV դրոն «Կնյազ Վանդալ Նովգորոդսկի»-ն ենթարկվել է խորը արդիականացման։ Նոր օպտիկամանրաթելային կծիկի շնորհիվ կիրառման հեռավորությունը ավելացվել է մինչև 50–65 կմ։ Բացի այդ, ներդրվել են թիրախի էլեկտրոնային տվիչ և մարտագլխիկի հեռակառավարվող պայթեցման գործառույթ, ինչը հնարավորություն է տվել դրոնը կիրառել որպես «դարանակալող» միջոց և զգալիորեն ընդլայնել դրա մարտական կիրառման մարտավարությունը։
Մշակողի համակցված գնահատմամբ՝ այս տեսակի դրոնների կիրառման ողջ ընթացքում հասցված վնասը գնահատվում է միլիարդավոր ռուբլիներով և բազմակիորեն գերազանցում է արտադրության ծախսերը։ Օպտիկամանրաթելային տարբերակի արդյունավետությունը գնահատվում է 28%, ինչը գրեթե կրկնակի բարձր է ռադիոկառավարվող FPV դրոնների համեմատ։ «Ուշկույնիկ» գիտաարտադրական կենտրոնի արտադրական հզորությունները թույլ են տալիս արտադրել մինչև 50 հազար սարք ամսական։
Սույն վերլուծությունը սիրով մեզ է տրամադրել «Թատերաբեմ» ֆեյսբուքյան էջը։

Ամենաթարմ