Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Պրահայում՝ ապրիլի 30 –ից մայիսի 3 –ը։ Բայց կորոնավիրուսի պատճառով ժամկետները երկու անգամ փոփոխվեցին, նախ՝ հունիս, ապա՝ նոյեմբեր։ Այս մասին տեղեկացնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան։
Մինչև հուլիսի վերջ չեղյալ են հայտարարվել նաև ֆեդերացիայի հովանու տակ անցկացվող բոլոր միջոցառումները, այդ թվում՝ դասընթացները և սեմինարները։ Մարզումային և մրցումային գործընթացին վերաբերող հարցերը կքննարկվեն ապրիլի վերջին։
Չեղարկվել են նաև Եվրոպայի ակումբային, կադետների, երիտասարդական / մինչև 23 տարեկաններ / և խառը թիմերի առաջնությունները։
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

