Որոշում է կայացվել՝ անորոշ ժամկետով հետաձգել հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխության այս տարվա միջոցառումը։
Այս մասին հայտարարություն է տարածվել մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։
Նշվում է, որ հետաձգման պատճառը կորոնովիրուսի տարածման տեմպերն են ու մակարդակը։
Հայտարարությունում ասվում է, որ որոշումը կայացվել է մանրամասն ուսումնասիրությունից ու վերլուծությունից հետո։
Նշենք, որ սա լինելու է«Գրեմմիի» արդեն թվով 64-րդ մրցանակաբաշխությունը։