fbpx
Սպորտ

Հետաձգվել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարեր

Շատ մարզաձևերի ներկայացուցիչների նման, ազատ և հունահռոմեական ոճերի մարզիկներին նույնպես հուսախաբ է անում կորոնավիրուս համաճարակը: Դրա պատճառով ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հետաձգել է Հունգարիայում և Բուլղարայում կայանալիք վարկանիշային մրցաշարերը:

Հնարավոր է նշած վարկանիշայինները կայանան մայիս և հունիս ամիսներին:

Մինչ այս որոշումը մայրաքաղաքի Օլիմպավանում նախապատրաստվում էին Հայաստանի ըմբշամարտի հավաքականները:

Որոշված էին նաև թիմերի կազմերը: Ազատ ըմբշամարտ. Արսեն Հարությունյան / 57 կգ /, Վոլոդյա Ֆրանգուլյան / 65 կգ /, Հրայր Ամիրխանյան / 74 կգ /, Հովհաննես Մխիթարյանը / 86 կգ /, Հաջիմուրադ Գացալով / 97 կգ / և Լևան Բերիանիձե / 125 կգ /:

Հունահռոմեական ըմբշամարտ. Գևորգ Ղարիբյան / 60կգ /, Սլավիկ Գալստյան / 67 կգ /, Մաքսիմ Մանուկյան / 87 կգ / և գերծանրքաշային Դավիթ Օվասափյան: Հիշեցնենք, որ այս ոճում մեր երկիրն արդեն ունի խաղեր մեկնելու երկու ուղեգիր:

Գրում է ՀԱՕԿ-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ