Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` նոյեմբերի 18-ին ժամը 03:25-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել Գուրգեն Հ.-ին:
Ինչպես հայտնում է 168.am-ը՝ նա հունվարի 10-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: