fbpx
Հասարակություն

Ընտանեկան վիճաբանություններից հոգնած 43-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել

168.am լրատվականի փոխանցմամբ երեկ երկոյան «սուր էկզոգեն քիմիական թունավորում ժավելով» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի 43-ամյա բնակչուհին։

Վերջինիս հայրը հայտնել է, որ աղջկա նախկին ամուսինն ամեն օր անհանգստացնում է իրենց, որի պատճառով աղջիկը ժավել է խմել:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքի օրը կինը հեռախոսով խոսել է նախկին ամուսնու հետ, որի ժամանակ վերջինս վիրավորել է նրա ընտանիքի անդամներին, որի պատճառով հայրը բարկացել է դստեր վրա։ Ստեղծված իրավիճակից վրդավված կինը կյանքին վերջ տալու նպատակով ժավել է խմել:

Բժշկական կենտրոնում նրան ցուցաբերվել է պատշաճ բժշկական օգնություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ