Արա Արայանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Հետաքրքիր զարգացումներ…
Շվեդական blankspot.se կայքը հետաքննություն է անցկացրել 44-օրյա պատերազմի մասին: Այն հիմնված է տարբեր դիվանագիտական աղբյուրներից ստացած հաշվետվությունների վրա: Հետաքննությունը ավելի շատ Ադրբեջանի իշխանություններին է վերաբերվում, բայց մի շատ կարևոր դրվագ կա, որը մեզ շատ է հետաքրքրում:
Պարզվում է Դոնալդ Թրամփը իրոք պատահական չէր ասում, որ իրենք ցանկանում են Ղարաբաղում ”սկանդինավյան խաղաղապահներ” տեղակայել: Շվեդական կայքի բացահայտումը նույնպես հաստատում է այդ փաստը: ԱՄՆ ը դեմ է եղել ռուս խաղաղապահների Արցախում տեղակայմանը:
Թերևս շվեդները այս պահին նման հետաքննություն-արտահոսք կազմակերպելով ցանկանում են նախ Թուրքիային ազդանշան տալ: Էրդողանը Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ ի կազմ ներառելու դեմ կեղտոտ առևտուր է փորձում անել, իրականում նպատակ ունենալով պաշտպանել Պուտինին: ՆԱՏՕ ի գագաթաժողովը նախատեսված է այս ամսվա վերջին: Արևմուտքը հասկացնում է, որ ռուս-թուրքական խաղերից տեղյակ է և անհրաժեշտ պահին կհրապարակվեն այդ տանդեմի հանցագործ խաղերի զանազան դրվագներ:
Սկանդինավյան խաղաղապահների թեման մեզ համար կարևորագույն նշանակություն ունի:
Եթե հասկանանք ով, ո՞ր կողմն է դեմ եղել ”սկանդինավյան խաղաղապահներին”, իսկ որ կողմը ռուսներին, ամեն ինչ կընկնի իր տեղը: Կհասկանանք, Հայաստանի ու Արցախի դեմ դավաճանությունը ՀՀ և Արցախի իշխանությունների՞ ձեռքով է կատարվել, թե՞ այսպես կոչված ընդդիմություն-նախկինների ձեռքով, կամ հնարավոր է նրանք միասին են իրագործել ռուսական պլանը:
Կիմանանք մեր առեղծվածային ”պարտության” ու նահանջի պատճառը: Կիմանանք ո՞վ հորինեց ”հզոր” ադրբեջանական բանակի լեգենդը, 50 հազարանոց հայկական զորքի ”շրջափակման” մեջ մնալու մասին սուտը, Քարվաճառի ու Բերձորի հանձնողների և բազմաթիվ այլ դավաճանական դրվագների մասին…
ՀՀ իշխանությունն ու ընդդիմությունը ինչքան շարունակեն համատեղ փոխանցումներով խաղալ, մեկը մյուսին ստրախովկա անել, այնքան ավելի վատ երկու կողմի համար էլ:
Ճշմարտության պահը մոտենում է սրիկաներ, Պուտինի ու Էրդողանի օրերը հաշված են, հայությանը պատասխան տալու ժամանակը մոտենում է, ինչքա՞ն կարելի է խաբել…
Հոդվածի հղումը քոմենթում:
Եթե շվեդերեն իմացողներ կան և ավելի ճշգրիտ կթարգմանեն ու կկիսվեն, շնորհակալ կլինեմ:
Նոր Հայաստանը ծնվելու է, սա երկար հղիություն է»։