fbpx
Աշխարհ

Հետաքննություն է սկսվել Էրդողանին «պարոն սպառված» անվանած պատգամավորի դեմ

Թուրքիայում հետաքննություն են սկսել երկրի խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր՝ Էնգին Ալթայի դեմ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Հետաքննության պատճառն այն է, որ պատգամավորը Թուրքիայի նախագահ Էրդողանին և աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդին վիրավորանք պարունակող խոսքեր է հասցեագրել:

Անկարայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ալթայի դեմ հետաքննություն է սկվել «Հանրապետության նախագահի անձի, պետպաշտոնյայի հասցեին վիրավորանք և սպառնալիք հնչեցնելու» հոդվածի հատկանիշներով:

Բանն այն է, որ պատգամավորը «Քաղաքական օրակարգ» հաղորդման ժամանակ առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայտարարություններ է արել՝ նշելով, որ ընտրություններից հետո քաղաքացիները հաշիվ են պահանջելու «բանտախցում» հայտնված Էրդողանից և MHP-ի առաջնորդ Բահչելիից:

Էնգին Ալթայը հաղորդման ժամանակ Էրդողանին անվանել է «պարոն սպառված», իսկ Դևլեթ Բահչելիին` «պարոն սապատ»:

Ալթայը, քննադատելով հետաքննություն սկսելու որոշումը, Twitter-ում գրառում է կատարել այն մասին, որ թուրքերենում «hücre» բառը, բացի «բանտախուց» իմաստից ունի նաև այլ իմաստ. քվեատուփ և հավելել, որ իշխանամետ լրատվամիջոցներն են բանտախուց գրել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ