ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Հետաքրքիր է, թե ինչու են մանկապարտեզների և դպրոցների աշխատողները՝ ուսուցիչ և դաստիարակ, դայակ հիմա աշխատանքի, եթե կա նախարարի հրաման, ով է այն յոթգլխանի հրեշը, որ աշխատացնում է ամբողջ կազմին։
Մանկապարտեզներից մեկի տնօրենը հրավիրել է աշխատողներին՝ պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա։ Իսկ ձեզ ասել են, որ եթե հարկադիր արձակուրդ է՝ ելնելով այս պահին երկրի իրավիճակից, աշխատողին չեք վճարելու։
Խենթանալ կարելի է»։
https://www.facebook.com/sofya.hovsepyan/posts/3079389165425411