«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Get German Football-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը պատրաստվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի հարձակվողով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։
Քեյնի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականիը։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: