fbpx
Գիտություն

ԱՄՆ-ն արբանյակներ կարձակի հիպերձայնային զենքին հետևելու համար

Պենտագոնի հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, ԱՄՆ ռազմածովային ուժերի փոխծովակալ Ջոն Հիլը հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծրագրում է 2023 թվականի մարտին ուղեծիր դուրս բերել երկու նախատիպային արբանյակներ, որոնց խնդիրն է լինելու հետևել հիպերձայնային և բալիստիկ հրթիռներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պատրաստվում ենք երկու փոխազդող արբանյակների նախատիպը տիեզերք արձակել 2023 թվականի մարտին»,- ասել է նա։

Հիլի խոսքով՝ ապագայում հնարավոր կլինի ստեղծել մի ամբողջ արբանյակային համաստեղություն։

Ավելի վաղ Նոր տեխնոլոգիաների ամերիկյան ինստիտուտի տնօրեն Մարկ Ջ.Լյուիսը մտահոգություն էր հայտնել ռուսական հիպերձայնային զենքի հնարավորությունների վերաբերյալ։ Նշվում է, որ հիպերձայնային հրթիռները կարող են մանևրել և թռչել անկանխատեսելի հետագծով։ Դա թույլ է տալիս հրթիռներին շրջանցել հակահրթիռային պաշտպանության համակարգերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ