fbpx
Իրավական

Հետևողական գողություններ նույն տնից․ կասկածյալը 28-ամյա կին է

Հուլիսի 22-ին Լոռու մարզի Ծաթեր գյուղի 36-ամյա մի բնակչուհի ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել, որ վերջին մի քանի օրվա ընթացքում իրենց տան հյուրասենյակի զգեստապահարանից գողացել են 400 հազար դրամ, որից 15 հազարը գտել է տան վառարանի մոտից, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հաղորդումից ժամեր անց, ոստիկանները տեղեկություն են ստացել, որ գողությունը արել է տուժածի համագյուղացի, 28-ամյա մի կին:

Ըստ աղբյուրի՝ նա հրավիրվել է բաժին և խոստովանել, որ հուլիսի 20-ին, գտնվելով տուժած կնոջ տանը և օգտվելով նրա անուշադրությունից, հյուրասենյակի պահարանից գողացել է 400 հազար դրամ, իսկ դրա մի մասը՝ 15 հազարը, գցել է տան վառարանի մոտ: Նա ներկայացրել է գողացած գումարի մի մասը՝ 160 հազար դրամ, և հայտնել, որ մնացածը ծախսել է:

28-ամյա կինը նաև հայտնել է, որ փետրվարին, մարտին և մայիսին, գտնվելով նույն տանը, ևս երեք անգամ օգտվել է տանտիրուհու անուշադրությունից և անկողնու տակի դրամապանակից գողացել համապատասխանաբար` 60, 40 և 30 հազար դրամ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ