Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքի ներկայացուցիչների հետ քննարկել է հետընտրական իրավիճակը

Հրապարակող՝

Իտալիայի նոր կառավարությունը երդում տվեց

Ամենադիտվածներ

Հունիսի 25-ին «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 25-ին հանդիպում է անցկացրել թիմակիցների ղեկավարների հետ։

Դաշինքի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Հանդիպման ժամանակ քննարկվել են հետընտրական իրավիճակը և առաջիկա աշխատանքները։

Քոչարյանը վստահություն է հայտնել, որ դաշինքի ներկայացուցիչները պետք է չտրվեն իշխանության կողմից իրականացվող ապօրինի ճնշումներին և պետք է շարունակեն իրենց բնականոն աշխատանքը՝ հանուն համայնքների բարեկեցության։

Քննարկման ժամանակ արծարծվել են նաև համայնքների ղեկավարներին ըստ անհրաժեշտության ցուցաբերվող իրավական և քաղաքական աջակցության հարցեր։ Նախագահ Քոչարյանը վստահեցրել է, որ տեղի ունեցող գործընթացը ստանալու է իրավա-քաղաքական հստակ գնահատական։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսպիսի հանդիպումները դարձնել պարբերական»։

Ամենաթարմ