Գովազդ

ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ Փաշինյանի մեկնաբանությամբ

Ամենադիտվածներ

ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ Փաշինյանի մեկնաբանությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) պետականացման հնարավորությանը։ Նա նշել է, որ իր և Կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ ՀԷՑ-ը պետք է դառնա պետական սեփականություն և հանձնվի հավատարմագրված կառավարման։

Փաշինյանը հավելել է, որ այս տարբերակը նախընտրելի է, սակայն այն կախված է ՀԷՑ-ի գնի օբյեկտիվ որոշումից։ Նա ընդգծել է, որ եթե գինը լինի բյուջեի համար կրելի, ապա պետականացումը կլինի լավագույն լուծումը։ Այլապես, ընկերությունը կարող է մասնավորեցվել միջազգային հեղինակավոր կառույցի կողմից։

Վարչապետը նաև շեշտել է, որ պետականացումը կնպաստի ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը և հանրային շահի առավելագույն ապահովմանը։

Ամենաթարմ