Կառավարություն
16:00 16/05/2020

Հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, իսկ հնից հրաժարվել ենք․ Փաշինյանը՝ Արցախյան բանակցությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախյան բանակցությունների ժամանակ հարց է հնչել՝ Հայաստանի համար ընդունելի՞ է բանակցությունները շարունակել այն կետից, որտեղ կանգ են առել նախկին իշխանությունները։ Փաշինյանը հայտարարել է, որ այդ ժառանգությունը իրենց համար ընդունելի չէ։

Փաշինյանը նշեց, որ  իրենք արդեն հայտնել են Հայաստանի դիրքորոշումը Արցախյան բանակցությունների հարցում։ Ըստ վարչապետիի՝ չպետք է իրենց կաշկանդել բանակցությունների ընթացքում, որ իրենք ստիպված լինեն չլսել տարբեր առաջարկներ և տարերակներ, այդ թվում՝ փուլային և փաթեթային լուծումների վերաբերյալ։

Փաշինյանի խոսքով՝ դեռ պետք է հասկանալ, թե ինչ են նշանակում փուլային և փաթեթային լուծումները։

Ինչ վերաբերում է քննարկվող փաստաթղթին, ապա ըստ Փաշինյանի՝ հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել։ Իսկ հին փաստաթղթի շուրջ բանակցություններից, ըստ Փաշինյանի, իրենք հրաժարվել են, քանի որ համարում են, որ դա անընդունելի է։

Վարչապետի խոսքով՝ իրենց խնդիրն է՝ գտնել մի լուծում, որ ընդունելի է երեք կողմերի համար։ Իսկ եթե այդպիսի լուծում չգտնվի, ապա խնդիրը ուղղակի չի լուծվի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ