Կառավարություն
15:53 16/05/2020

ԱԱԾ-ում փաստաթղթերի կորստի հարցով ծառայողական քննությունը չի ավարտվել․ Նիկոլ Փաշինյան

Այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանտնեց, որ ԱԱԾ-ում փաստաթղթերի կորստի հարցով ծառայողական քննությունը չի ավարտվել, և խոսքը ահռելի քանակի փաստաթղթերի մասին է։

Նա հայտնեց, որ դրական կողմն այն է, որ ծառայության նրբություններով պայմանավորված՝ այդ փաստաթղթերի մի մասն արդեն վերականգնված է։ Նրա խոսքով՝ կան փաստաթղթեր, որոնց կորուստը հնարավոր չի լինի վերականգնել։ Այդ հարցերով, ըստ Փաշինյանի, պետք է քննություն իրականացնել՝ հասկանալու, թե որն է եղել այդ փաստաթղթերի բովանդակությունը և ինչու են դրանք կորսվել։

Փաշինյանը տեղեկացրեց, որ խոսել է ԱԱԾ գործընկերների հետ, թե ինչու է երկար տևում այս ամենը։ Ըստ Փաշինյանի՝ մասնագետները պատասխանել են, որ փատաթղթերի մեծ ծավալի պատճառով դրանց շուրջ աշխատանքը նույնպես մեծ է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ