Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում հեղեղումների և փոթորկի զոհերի թիվը հասել է 20-ի, տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի խոսքով, որը մեջբերել է գործակալությունը, հորդառատ անձրևների հետևանքով, որոնք նահանգում սկսվել են դեկտեմբերի 26-ից, զոհվել է առնվազն 20 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ դեռ գտնվում են տարհանման մեջ։
Reuters-ի տվալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 19-ին կայցելի նահանգ, որպեսզի հանդիպի փրկարարների հետ և «գնահատի», թե դաշնային ինչ լրացուցիչ աջակցություն է հարկավոր։
Հունվարի 15-ին Սպիտակ տունը հայտարարել էր Կալիֆոռնիայի փոթորիկների, հեղեղումների և սողանքների պատճառով տուժած շրջաններին դաշնային օգնություն տրամադրելու մասին։ Նշվել է, որ դաշնային ֆինանսավորումը հասանելի կլինի տարերքից տուժած բոլոր մարդկանց Սանտա Քրուզ, Մերսեդ և Սակրամենտո օկրուգներում։