fbpx
Ժամանց

Բրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում սկանդալ է բարձրացրել

Երգչուհի Բրիթնի Սփիրսն ամուսնու հետ այցելել է Լոս Անջելեսի ռեստորանններից մեկը, որտեղ այցելուների պատճառով երգչուհին նյարդային պոռթկում է ունեցել։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Վուդլենդ-Հիլզ ռեստորանի հյուրերը ճանաչել են Բրիթնի Սփիրսին և սկսել նկարահանել նրան իրենց սմարթֆոններով։ Երգչուհին չի գնահատել իր անձի նկատմամբ նման ուշադրությունն ու զայրացել է։

Ըստ ականատեսների՝ արտիստը սկսել է անհասկանալի բառեր բղավել ու խոսել, ասես, հորինված լեզվով։ Սկանդալի ականատեսը եղել է երգչուհու ամուսինը՝ Սեմ Ասգարին։ Տղամարդը չի փորձել հանգստացնել արտիստուհուն։ Նա կտրուկ վեր է կացել ու դուրս եկել ռեստորանից։ Բրիթնի Սփիրսն ավելի ուշ լքել է հաստատությունը թիկնապահի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ