fbpx
Աշխարհ

Հեզբոլլահը պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանային տարածքից. Շոլց

Լիբանանում «Հեզբոլլահ» շարժումը պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Ինչ վերաբերում է Լիբանանում տիրող իրավիճակին, «Հեզբոլլահը» պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանային տարածքից՝ համաձայն ՄԱԿ-ի 1701 բանաձևի: Տարածաշրջանում իրական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու պետություններն էլ սկսեն գործընթաց խնդրի լուծման համար»,- ասել է Շոլցը:

Շոլցը նաև հույս է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունից հետո հրադադարի հաստատման հեռանկարն ավելի իրատեսական կդառնա, և շարժումը կազատի մնացած իսրայելցի պատանդներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ