fbpx
Սպորտ

ՀՖՖ-ի՝ կանանց ֆուտբոլի զարգացման ծրագիրն արժանացել է ՈւԵՖԱ-ի հավանությանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈՒԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման հեռանկարները և առաջարկելով այն իրականացնելու ծավալուն ծրագիր: ՈՒԵՖԱ-ն հաստատել է ՀՖՖ-ի ներկայացրած առաջարկները և Հայաստանը, ևս 4 երկրների հետ միասին, ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի ռազմավարության աջակցության ծրագրերում:

«Հաշվի առնելով ձեր ներկայացրած հայտի բովանդակությունը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաբերմունքը կանանց ֆուտբոլի զարգացման նկատմամբ, ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՖՖ-ն ընդգրկվել է այն 5 ազգային ֆեդերացիաների թվում, որոնց հետ միասին ՈւԵՖԱ-ն կսկսի աշխատել այդ ծրագրերն իրագործելու ուղղությամբ», – մասնավորապես նշված է ՈւԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Նադին Կեսլերի՝ ՀՖՖ-ին ուղղված նամակում: Այսպիսով, առաջիկա 5 տարիների ընթացքում ՈւԵՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում կիրականացվի կանանց ֆուտբոլի զարգացման հետևյալ ծրագրերը.

– կանանց ֆուտբոլի զարգացման ռազմավարության ծրագրի կազմում

– 5 տարեկանից սկսած մարզումային ծրագրերի հաստատում

– աղջիկների ֆուտբոլի տարբեր տարիքային առաջնությունների կազմակերպում եւ մասսայական ֆուտբոլի ծրագրի իրականացում

– տաղանդավոր երեխաների առաջընթացի համար հատուկ ծրագրերի իրականացում

– կանանց ֆուտբոլում ներգրավված մարզիչների կրթական ծրագրեր

– կանանց ֆուտբոլի ներուժ ունեցող համայնքներում աջակցության ծրագրերի իրականացում

– Հայաստանի բոլոր մարզկենտրոններում կիրականացվի «Տաղանդների կենտրոն» ծրագիրը. առավել տաղանդավոր ֆուտբոլիստուհիները պարբերաբար համատեղ մարզումներ կանցկացնեն հատուկ ծրագրերով:

Այս ծրագրերն իրականացվելու են ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ- ի ֆինանսական աջակցության միջոցով:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ