fbpx
Սպորտ

ՀՖՖ-ն որոշել է որակազրկել Հրայր Մկոյանին

Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանին որակազրկել 1 խաղով, իսկ «Շիրակին» տուգանել 30 հազար դրամով։

«09/08/19թ. «Արարատ»-«Շիրակ» (ԲԽ010) խաղին «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանի (N 1483) հեռացման (մրցակցին ակնհայտ գոլային հնարավորությունից զրկելու ) համար, ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 32-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` ֆուտբոլիստ Հրայր Մկոյանին որակազրկել 1 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 ՀՀ դրամ», – ասված է համապատասխան որոշման մեջ։

Նիստի ամբողջական արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ