Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստերը. օրակարգում 29 հարց է, այդ թվում ԿԲ նախագահի ընտրությունը:
Նախօրեին ԱԺ-ն քննարկել է 29 հարցից միայն 6-7-ը:
Այսօր ԱԺ-ն կքննարկի մասնավորապես, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրինագիծը երկրորդ ընթերցմամբ:
Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.
– «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,
– «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին,
– Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
– «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
– «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծեր: