fbpx
Առողջապահություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Facebook-ի պաշտոնական էջում գրառում է արել․

«ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝

ՀՀ վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ հաստատվել է տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի` տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ։ Իսկ աշխատանքի իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը՝ այդ թվում աշխատավարձերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը ներկայումս դուրս է տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թ․ դեկտեմբերի 4-ի ՀՕ-265-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ 2004 թ․ նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը։

Օրենսգրքի նոր խմբագրությամբ 33-րդ հոդվածն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից»։

https://www.facebook.com/hlib.am/posts/692597514814289?__xts__[0]=68.ARAXRBrqpsT1uKAJxGF9xh-R_KWWXYmAZksUjpFBQaHfnYPjdG5BT3L26JzOdgh57UfxDQrt92NyCl0KCDO6nWhR92X0bAT5bWf5OZBS28aUwp7ySba_EIAgjBFtNkJuhbPHFYdUmVr8AA7lpNB1anLf3M6Aw_y2zsLHt4RzM4NOFjESd3JXOD6iKvfimGQ08Hdhx8dO-HS-yyEhK7LnseF7eRwzeC8-SBcMsEWbuQKaZW-aOxFkJ2_sVeSFLR1kdRZCGlHZYH3e9NkAhu5wZpNCwsWRgqlpG20HOr8PRnInBLdtpKVRVFhOxWekd5XIfafVyj9QK-FkHeTlKA0&__tn__=-R

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ