fbpx
Կառավարություն

Կառավարության ծրագրով ՀՀ-ն անցնում է պրոֆեսիոնալ բանակի

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում Հայաստանի կառավարությունը նախատեսում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի։ 

Առաջիկայում կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ 

Որոշումների կայացման ժամանակահատվածը կրճատելու նպատակով ներդրվելու է միասնական ավտոմատացված կառավարման այնպիսի համակարգ, որն ապահովելու է ժամանակակից ռազմական գիտությանը համահունչ արագ և առաջանցիկ որոշումների կայացումը: Այդ նպատակով Զինված ուժերում իրականացվելու են  կազմակերպչական և  հաստիքային փոփոխություններ: 

Ծրագրի համաձայն՝ իրականացվելու է դաշնակից և  գործընկեր պետությունների հետ ռազմական և  ռազմատեխնիկական համագործակցություն՝ մասնավորապես ընդլայնվելով համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ։

Ներգրավված ուժերին զուգահեռ տեխնիկական նոր լուծումներ կստեղծվեն։

Նոր թափ են ստանալու նաև զինծառայողների աշխատավարձերի և  այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և  առողջապահական ծրագրերը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ